Երեկ դրել էի Դեմիրճյան-Քոչարյան բանավեճի վիդեոն իմ արխիվից:
Արձագանքները շատ են և ծայրահեղ, հատկապես ՀՀՇ թևից: Եվ դա հասկանալի է:
Եղան անգամ ինքնակամ ֆբ ընկերությունը դադարեցրածներ: Անուններ չեմ տա:
Այս օրինակով պատկերացրեք՝ ինչքան զզվելի է նաև, երբ դնում եք ԼՏՊ, Սերժ, և նրանց ածանցյալների վիդեոները:
Այս երեքն էլ պետք է դատվեն, երեքն էլ կեղծիքի և ստի մեջ են եղել և կան:
Իմ կարծիքով, պետք է դուրս գալ այս փոխկապակցված, փոխլրացնող նախագահական եռյակի շրջանակից, և իրենց թիմերից:
Երեքից կամայական մեկը արժանանում է նույն արձագանքներին և պառակտում մարդկանց:
Իսկ 1993 թվականից մինչ օրս բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն՝ ոչ միայն Մարտի մեկը և Հոկտեմբերի 27-ը: Երբ հիշում եք ուրիշի գերանը, Ձերն էլ մի մոռացեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthurghazaryan73/posts/647444731968019?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել