Участники акций протеста на Площади Независимости в КиевеԱյն, ինչ մեզ պատմում են Կիևում տեղի ունեցող անկարգությունների մասին, շատ աննշան կապ ունի իրականության հետ: Նման բան մենք արդեն տեսել ենք: Արդեն երկու ամիս տևող ուկրաինական բողոքի ակցիաները արևմտյան ԶԼՄ-ները նկարագրում են` համաձայն լավ փորձարկված սցենարի. ժողովրդավարության առաջամարտիկները պայքարում են ավտորիտար ռեժիմի դեմ, ցուցարարները պահանջում են, որպեսզի իրենց իրավունք տրվի դառնալ ԵՄ-ի անդամ, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զրկում է իրենց ազատությունից ու բարգավաճման հնարավորությունից:

Այս պատմությունը մենք լսել ենք` այս կամ այն ձևով, բայց էլի ենք լսել, այդ թվում նաև 10 տարի առաջ, երբ Ուկրաինայում սկսվեց Արևմուտքի աջակցությունը ստացած նարնջագույն հեղափոխությունը: Այն շատ քիչ կապ ունի իրականության հետ: ԵՄ-ը երբեք չի առաջարկել և դժվար թե երբևիցե առաջարկի Ուկրաինային դառնալ ԵՄ-ի անդամ: Նման կերպ եղավ նաև Եգիպտոսում անցած տարի. նախագահին, ում հրաժարականը պահանջում են ցուցարարները, ազատ ու արդար ընտրությունների արդյունքում ընտրել էին միջազգային դիտորդները, իսկ փողոց դուրս եկածներից շատերը ամենևին էլ չեն ձգտում ժողովրդավարության:

ԶԼՄ-ների հաղորդագրություններից երբեք չես իմանա, որ ցույցերի և պետական հաստատությունների հիմքում ընկած են ծայրահեղ աջերն ու ֆաշիստները: Երեք հիմնական ընդդիմադիր կուսակցություններից մեկը, որը կանգնած է բողոքի այս արշավի գլխում, ծայրահեղ աջ հակասեմիթական Սվոբոդան է, իսկ դրա առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը պնդում է, որ Ուկրաինան կառավարում է «Մոսկովյան-հրեական մաֆիան»: Սակայն ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնն անցած ամիս ուրախությամբ նրա հետ բեմ դուրս եկավ: Կուսակցությունը, որն այսօր գլխավորն է Լվովում, ամսվա սկզբին գլխավորեց 15.000-ոց ջահերով երթը` ուկրաինացի ֆաշիստների առաջնորդ Ստեփան Բանդերայի հիշատակին, ում ջոկատները կռվում էին նացիստների կողմից` Երկրորդ աշխարհամարտի տարիներին և մասնակցում էին հրեաների ոչնչացմանը:

Այնպես է ստացվում, որ այն օրերին, երբ նշվում է Հոլոքոսթի զոհերի հիշատակը, արևմտյան քաղաքական գործիչները ողջունում էին Կիևի փողոցներում այն մարդկանց կողմնակիցներին, ովքեր իրականացնում էին այդ ցեղասպանությունը: Սակայն Սվոբոդային մի կողմ եմ բրթել էլ ավելի ծայրահեղական խմբավորումներ, ինչպիսին է, օրինակ, Աջ սեկտորը, որը պահանջում է ազգային հեղափոխություն ու սպառնում է տևական պարտիզանական պատերազմով:

Իսկ ԵՄ-ն ուշադրություն չի դարձնում այդ ամենի վրա: Ժամանակ չունի: ԵՄ-ը մղում է Ուկրաինային ստորագրելու ասոցացման մասին համաձայնագիրը, խոստանում է վարկեր, եթե Ուկրաինան համաձայնի անցնել խիստ խնայողությունների ռեժիմի ` Գերմանիայի կողմից առաջարկված պլանի համատեքստում, որի նպատակն է բացել ուկրաիանական շուկան եվրոպական ընկերությունների համար: Բողոքի ցույցերը սկսվեցին, երբ Յանուկովիչը հրաժարվեց ԵՄ-ի առաջարկություններից, ինչից հետո Պուտինն Ուկրաինային առաջարկեց 15 միլիարդ դոլարի օգնություն:

Մինչդեռ ուկրաինացիները ամենևին էլ միանշանակ չեն վերաբերվում ո՛չ եվրաինտեգրացիային, ո՛չ էլ բողոքի ցույցերին: Նրանց միջև այս հարցերում խորը անջրպետ գոյություն ունի, և այդ անջրպետի գիծը հիմնականում ձգվում է երկրի ռուսալեզու արևելքի ու հարավի (որտեղ մինչ օրս էլ պատկառելի աջակցություն է վայելում կոմունիստական կուսակցությունը) և նացիոնալիստական տրամադրություններով հագեցած արևմտյան Ուկրաինայի միջև: Երկրի արևելյան մասում գտնվող արդյունաբերությունը հիմնականում ուղղված է դեպի ռուսական շուկան և ԵՄ-ի հետ մրցակցությունը պարզապես կկործանի այն:

Похороны активиста Михаила Жизневского в КиевеԱրևմուտքը 90-ականներից փորձում է օգտագործել Ուկրաինայի այդ անջրպետի պատմական գիծը, որպեսզի թուլացնի Ռուսաստանի ազդեցությունը: Ի թիվս այլ բաների, Արևմուտքը ձգտում է Ուկրաինային քաշել ՆԱՏՕ-ի մեջ, իսկ նարնջագույն հեղափոխության առաջնորդներին դրդեց ուկրաինական զորքեր ուղղարկել Իրաք և Աֆղանստան: ՆԱՏՕ-ի` դեպի արևելք ընդլայնամանը խանգարեց 2008-ի պատերազմը Վրաստանում, ինչպես նաև Յանուկովիչի ընտրվելը` չմիանալու պլատֆորմի հիման վրա: Սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը այսօր ցրեց բոլոր կասկածները, որ ԵՄ-ի` Ուկրաինան գայթակղելու փորձերը սերտորեն կապված են արևմտյան ռազմական ստրատեգիայի հետ: Նա հայտարարել էր, որ ձախողված դաշինքը Ուկրաինայի հետ կարող էր դառնալ մեծ ներդրում` եվրաատլանտյան անվտանգության հարցում:

Սրանով է բացատրվում այն, որ այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Ջոն Քերրին ու Ուիլլիամ Հեյգը, նման սուր քննադատության են արժանացնում ուկրաինական ոստիկանության (որի շարքերում արդեն մի քանի սպանվածներ կան) դաժանությունները: Միևնույն ժամանակ, նրանք ցուցաբերում են բացառիկ զսպվածություն` անցած տարի Եգիպտոսում տեղի ունեցած հեղաշրջման խլած հազարավոր կյանքերի կապակցությամբ: Իհարկե, Յանուկովիչին ոչ մի կերպ չի կարելի կոչել առաջադեմ ղեկավար: Նրան միշտ աջակցում են միլիարդատեր օլիգարխները, ովքեր իրենց տրամադրության տակ են վերցրել երկրի ռեսուրսները և Սովետական Միության փլուզումից հետո սեփականաշնորհել են բազմաթիվ ընկերություններ: Միևնույն ժամանակ, նույն այդ օլիգարխները ֆինանսավորում են ընդդիմադիր քաղաքական գործիչներին և ցուցարարներին: Ուկրաինայի նախագահի այժմյան խնդիրների պատճառներից մեկն էլ այն է, որ արդեն ամրացած օլիգարխակույտը հոգնել է ենթարկվել ինքնավստահ դուրսպրծուկների խմբին, ովքեր հայտնի են որպես «ընտանիք»:

Բողոքի ցույցերին անդամակցելու որոշում շատ ուկրաինացիներ կայացրեցին, որովհետև նրանք արդեն հոգնել են այս գրոտեսկային չարաշահումներից, կոռուպցիայից, անհավասարությունից, Ուկրաինայի տնտեսության փակուղային կացությունից, աղքատությունից, ինչպես նաև ոստիկանության դաժան գործողություններից: Ինչպես և Ռուսաստանը, Ուկրաինան պարզապես սննկացավ հետխորհրդային տարիներին իրականացված նեոլիբերալ շոկային թերապիայի և մասսայական սեփականաշնորհման արդյունքում: 5 տարվա ընթացքում երկիրը կորցրեց իր ազգային եկամտի կեսից ավելին և մինչ օրս էլ չի կարողանում վերականգնվել մինչև վերջ:

Սակայն ընդդիմության և բողոքական շարժման առաջնորդները ոչ մի ռեալ այլընտրանք չեն առաջարկում և առավել ևս չեն պատրաստվում մարտահրավեր նետել օլիգարխիային, որը այդքան պինդ բռնել է Ուկրաինային: Յանուկովիչն արդեն մի շարք լրջագույն զիջումների է գնացել` պաշտոնանկ անելով վարչապետին, նոր ձևավորվող կառավարության կազմ հրավիրելով ընդդիմության առաջնորդներին, ինչպես նաև չեղարկելով ամսվա սկզբին ընդունած օրենքները, որոնք ուղղված էին ցուցարարների դեմ: Շուտով պարզ կդառնա, թե արդյո՞ք այս քայլերը կհանգստացնեն բողոքական տրամադրությունները, թե էլ ավելի կսրեն դրանք:

Սակայն կոնֆլիկտի էսկալացման վտանգը (իսկ առաջավոր քաղաքական գործիչները արդեն զգուշացնում են քաղաքացիական պատերազմի մասին) ավելի քան լուրջ է: Կան այլ քայլեր, որոնք ի զորու են կասեցնել ճգնաժամը. պետք է լայն կոալիցիոն կառավարություն կազմել, հանրաքվե անցկացնել` ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ, հրաժարվել կառավարման նախագահական ձևից` հօգուտ պառլամենտականի, և ավելի ընդլայնել ռեգիոնների ավտոնոմիան: Ուկրաինայի բաժանումը չի դառնա զուտ ներուկրաինական հարց: Ինչպես Չինաստանն է մարտահրավեր նետում ԱՄՆ-ի տիրապետությանը Արևելյան Ասիայում, Ուկրաինայի տրոհումը կարող է ներգրավել արտաքին ուժերի, ինչը կբերի ռազմավարական բախման: Միայն իրենք` ուկրաինացիները, կարող են հաղթահարել այս ճգնաժամը, իսկ շարունակական արտաքին միջամտությունները վտանգավոր են և սադրիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել