1in.am-ը գրում է.

Պաղեստինա-իսրայելական կարգավորմանն ուղղված բանակցությունների ձախողման հետևանքները կարող են շատ լուրջ լինել, և Վաշինգտոնը մտադիր է անել հնարավոր ամեն ինչ` երկխոսությանն աջակցելու համար: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովին:

«Անհաջողության հետևանքներն անթույլատրելի են: Ինչ կլինի, եթե մենք առաջընթացի ուղի չգտնենք: Կարո՞ղ են նրանք, ովքեր հակված են խաղաղ գործընթացին, պահպանել իրենց դիրքերն անհաջողության դեպքում: Արդյոք դա չի՞ հանգեցնի ծայրահեղականության վերելքին»,- նշել է նա:

Քերին ընդգծել է, որ լավատեսություն չի արտահայտի, սակայն կարող է հավաստիացնել իրենց վճռականությունը:

«Նախագահ Օբաման, ամերիկյան վարչակազմը լի են վճռականությամբ` անել ամեն ինչ այս հարցի լուծման համար»,- ընդգծել է Քերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել