Panorama.am-ը գրում է.
Հայաստանից ու դեպի Հայաստան սահմանահատումների ծավալները նախորդ տարի աճել են, միևնույն ժամանակ նվազել է Հայաստանից արտագաղթի տեմպը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական ազգային ծառայության հրապարակած տվյալներից:
Աղբյուրի համաձայն՝ Հայաստանից ու դեպի Հայաստան միգրացիոն հոսքերի համադրման արդյունքում բացասական սալդոն 2013-ին կազմել է 31 188, մինչդեռ 2012-ին այս ցուցանիշը եղել է 42 811: Նշված տվյալներից երևում է, որ թեև սահմանահատումների ծավալները մոտ 12.6%-ով աճել են, սակայն արտագաղթի տեմպը մոտ 27%-ով նվազել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/society/2014/02/01/emigration/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



