Tert.am-ը գրում է.
Մեր օրերում մարդիկ շատ են հեռացել գրքից, դրա համար ասմունքի, պոեզիայի դերը պետք է բարձր պահել: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց բանաստեղծ Լևոն Բլբուլյանը՝ շարունակելով. «Ինչքան շատ ասմունք ու ասմունքողներ լինեն, մենք դրանից միայն կշահենք»:
Ասուլիսի մյուս մասնակից, ասմունքող Լիանա Զուրաբյանը հիշեցրեց Իսահակյանի խոսքերը. «Ես ձեզ ասում եմ՝ կգա ոգու սով»: «Հիմա կա այդ ոգու սովը: Պետք է ասմունքով, պոեզիայով լրացնենք այն»,- ասաց նա, ապա անդրադարձավ հաղորդումներից մեկի ընթացքում իր և դերասանուհի Լալա Մնացականյանի միջև տեղի ունեցած բանավեճին, ուր ասվել էր, որ քանի որ Լիանան համապատասխան կրթություն չունի, ուստի երեխաներ կրթելու իրավունք ևս չունի։
«Ես իմ ուժերով եմ ստեղծել ասմունքի կենտրոն, որտեղ կրթում եմ երեխաներին: Վաստակավոր արտիստներն ինչո՞ւ են հիվանդագին ընդունում նորերին»,- ասաց նա, ապա նշեց, որ ինքը բանասիրական կրթություն ունի, և դա բնավ չի խանգարում, որ ասմունքի. «Արվեստի բնագավառում շատ է նախանձը, ծայրահեղությունների է հասնում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



