Footsport.am-ը գրում է.
Երեկ Ցյուրիխում ընթացող գերմրցաշարում կայացան 2-րդ մրցափուլի հանդիպումները: Կենտրոնականը, անկասկած, Մագնուս Կառլսեն- Լևոն Արոնյան դիմակայությունն էր: Այս մրցախաղում հանդիպում էին համաշխարհային դասակարգման ցուցակի 2 առաջատարները, որոնք նաև այս մրցաշարի առաջատարներն էին առաջին մրցափուլից հետո: Բարդ պայքարից հետո հաղթողին որոշել չհաջողվեց, և մրցակիցները 40-րդ քայլին հաշտության դաշն կնքեցին: Մրցախաղից հետո Արոնյանը խոսել է հանդիպման մասին: «Պարտիան հետաքրքիր էր, շատ էին նուրբ մտահաղացումները: Ինձ թվում է` սկզբնախաղից հետո իմ դիրքն ավելի նպաստավոր էր, սակայն այն նաև բավական սուր էր, Կալսենը կարողացավ գտնել ճիշտ շարունակություն»: Արոնյանը դասական պարտիայում վերջին անգամ աշխարհի չեմպիոնին հաղթել 2009 թ. Լինարեսի մրցաշարում: Դրանից հետո 3 անգամ առավելության է հասել նորվեգացին, իսկ 7 մրցախաղ էլ ավարտվել է ոչ-ոքի: Չնայած նման վիճակագրությանը, հայ շախմատիստը Կառլսենին անհարմար մրցակից չի համարում. «Կառլսենին անհարմար մրցակից չեմ համարում, սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ նրա հետ լավ չեմ խաղում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ