Lragir.am-ը գրում է.
Դուբայի իշխանությունները որոշել են շենքների տանիքները ռացիոնալ օգտագործել՝ դրանց վրա էլեկտրաէներգիա արտադրող արևային պանելներ տեղադրելով: Նախագծի իրականացման գործում որոշվել է ներգրավել քաղաքի բնակիչներին ու մասնավոր ընկերություններին, որոնք կկարողանան իրենց պատկանող սարքավորումները միացնել էլեկտրամատակարարման ընդհանուր համակարգին:
National թերթը գրում է, որ մոտակա տարիներին Դուբայը պետք է «կանաչ քաղաք» դառնա էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման շնորհիվ: «Յուրաքանչյուր բնակիչ կարող է սեփական արևային մարտկոցն ունենալ: Մարդիկ ընտրության հնարավորություն կունենան՝ կամ ավտոնոմ ռեժիմով օգտագործել կամ էլ միանալ պետական ցանցին: Երկրորդ դեպքում գործելու է արտարդրվող էներգիայի հաշվարկան համակարգը և փոխհատուցում է վճարվելու»,- ասել է Դուբայի էմիրության էլեկտրաէներգիայի և ջրային ռեսուրսների դեպարտամենտի ղեկավար Սաիդ ալ-Տայերը:



