ՀՀ նախագահը ներկա է եղել Հրազդանի տարածքային հարկային տեսչության շենքի բացմանըPanorama.am-ը գրում է.

Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցեց Հրազդանի հարկային տեսչության շենքի բացման արարողությանը:

Նախագահը շրջեց վարչական շենքի տարածքով և ծանոթացավ իրականացված աշխատանքներին:

Հրազդանի հարկային տեսչության պետ Միքայել Ախշառումովը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ իրենք սպասարկում են 17 գյուղական համայնք և 3 քաղաք` Ծաղկաձորը, Չարենցավանը և Հրազդանը:

Նա ասաց, որ շենքի վերանորոգումից և վերզինումից հետո իրենք հնարավորություն են ստացել ավելի բարձր մակարդակով ծառայություններ մատուցել քաղաքացիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել