Ըստ «Հրապարակ»-ի` առաջիկա ամիսներին կադրային տեղաշարժեր են ծրագրվում ինչպես մարզպետների, այնպես էլ նախարարների շրջանում:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պաշտոնանկության հարցն արդեն իսկ որոշված է. ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները, Արմեն Մովսիսյանը նույնպես հրաժեշտ կտա պաշտոնին: Ոմանք չեն բացառում, որ նա կնշանակվի Իրանում ՀՀ դեսպան: Իսկ էներգետիկայի նախարարի պաշտոնում տրվում է Գագիկ Աբրահամյանի` Արա Աբրահամյանի եղբոր անունը:
Չի բացառվում նաև, որ Հրանուշ Հակոբյանը նույնպես հրաժեշտ կտա պաշտոնին՝ քննարկում են նրան Ռուսաստանում ՀՀ դեսպան նշանակելու հարցը, գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



