Newsbook.am-ը գրում է.

Հունվարի 27-ին «Արմնյուզով» «Երևանն է խոսում» հաղորդման շրջանակներում բավական բուռն քննարկում տեղի ուենցավ ասմունքող Լիանա Զուրաբյանի և խոսքի վարպետության մասնագետ Սուսաննա Ալեքսանյանի միջև: Վերջինս քննադատեց Լիանա Զուրաբյանի ասմունքելը, ինչին ի պատասխան Լիանան զայրացած պատասխանեց. «Խի՞ են ինձնից հղի»: Հաղորդման ընթացքում տեղի էր ունեցել թեժ վեճ Զուրաբյանի և հրավիրվածների միջև: Այս թեմայի շուրջ NewsBook-ը փորձեց մեկնաբանություն լսել ասմունքող Լիանա Զուրաբյանից, ով նշեց, որ դա Արտակ Վարդանյանի կողմից արված միտումնավոր քայլ էր: «Թող այնպիսի մարդիկ հրավիրեն, որոնք իրար դեմ ոչ մի բան չունեն: Նրանք միտումնավոր ոչ մի մոնտաժ չարեցին»,-ասաց Լ. Զուրաբյանը: Լ. Զուրաբյանը նշեց, որ իր բռնկվելու պատճառը ոչ առողջ քննադատությունն է եղել իր հասցեին: «Սուսաննա Ալեքսանյանը ասել էր` դուք իրավունք չունեք խոսք պարապելու: Եթե ասմունքողը իրավուքն չունի , ապա ո՞վ ունի, դերասա՞նը: Ասմունքն ի վերուստ տրված շնորհ է: Ես կարող եմ բանասեր էլ չլինել, ավարտած էլ չլինել, բայց ի վերուստ ունենամ այդ շնորհը` երեխաներին ճիշտ ուղու վրա դնելու համար»,- նշեց ասմունքողը: Ըստ Լ. Զուրաբյանի, հաղորդմանը միտումնավոր կանչել էին Մարինե Պետրոսյանին: «Նրանք գիտեին, որ Մարինեն չի սիրում ինձ, այդ իսկ պատճառով հրավիրել էին: Ես էլ բռնկուն մարդ եմ: Մի բան, որ ճիշտ չի արվում, միանգամից բռնկվում եմ: Դա իմ սխալն է: Ես ընդունում եմ: Բայց ի՞նչ անեմ: Ես էլ այդպիսին եմ: Ես նրանց ընդունում եմ, որ չար են, նրանք էլ թող ինձ ընդունեն, որ բռնկուն են: Անտեղի թող չխոսեն, որ չստանան»,- ասաց Լիանա Զուրաբյանը: Նա խնդրեց, որ իրեն այսուհետ որևէ նմանատիպ հաղորդման չհրավիրեն: «Ես կխնդերմ այսուհետ նմանատիպ ծրագրերի ինձ չհրավիրել: Կամ եթե հրավիրում են, թող լինի առողջ քննարկում թեմայի շուրջ: Ոչ թե մարդիկ, ովքեր լցված են, չար են, «բոչկա» վերցնեն և ցանկանան գլորել»,- եզրափակեց Լիանա Զուրաբյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել