1in.am-ը գրում է.
Հանրահայտ ամերիկյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի գրկում արդեն եղել է մոդելային ոլորտի ողջ էլիտան: Նրա ընկերուհիներն են եղել Ժիզել Բունդհենը, Բար Ռաֆաելին, Էրին Հիթերթոնը, իսկ այս պահին 39-ամյա ամուրին հանդիպում է 21-ամյա մոդել Թոնի Գարնի հետ: Սակայն որևէ լուրջ մտադրության մասին խոսք չկա:
Դի Կապրիոյի ընկերները՝ Թոբի Մագուայրը և Քեյվին Քոնոլին, նույնիսկ նրա հետ զգալի գումարի վրա գրազ են եկել, որ 40 տարեկանում Լեոնարդոն կամուսնանա և հայր կդառնա: Բայց, ինչպես երևում է, նրանք ստիպված են լինելու հրաժարվել այդ գումարից:
«Հավատացեք, ես հսկայական պարտավորություններ ու պարտականություններ ունեմ՝ նույնիսկ այն դեպքում, երբ ամուսնացած չեմ: Իմ աշխատանքային գրաֆիկով դժվար է լուրջ, կայուն հարաբերություններ ստեղծել: Ես փորձում եմ ոչ մի բան կանխավ չորոշել: Հատկապես անձնական կյանքին վերաբերող հարցերում: Ապրում եմ առանց ապագայի մասին որոշումներ կայացնելու: Գիտե՞ք ինչ սովորեցի, երբ Գեթսբիին էի խաղում: Նա հուսալու մեծ շնորհք ուներ: Ինձ թվում է, որ մենք բոլորս հույսի կարիք ունենք: Հնարավոր է, որ Գեթսբին այնքան էլ չէր համապատասխանում իրականությանը, բայց շատերը, այդ թվում և ես, նույնպես չենք համապատասխանում»,- ասել է դերասանը: