Tert.am-ը գրում է.
Կոտայքի մարզում 2013թ-ի ընթացքում կատարվել է 41,7 մլրդ դրամի ներդրում, որից միայն 35,3 մլրդ դրամը` փոքր և միջին ձեռներեցության և մասնավոր հատվածում, 2,6 մլրդ դրամը` սոցիալական, 3,4 մլրդ դրամը` ենթակառուցվածքների ոլորտներում: Այս մասին այսօր զեկուցվել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին՝ Կատայքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Փոխվարչապետին զեկուցվել է, որ մարզային զարգացման ծրագրով 2013թ. իրականացվել է 130 միջոցառում:
Մարզի համայնքների բյուջեների 2013թ.ընդամենը եկամուտների կատարողականը կազմել է 99.1 %: 2012 թ. համեմատությամբ ընդամենը եկամուտների ցուցանիշն աճել է 9.1 %-ով: Սեփական եկամուտների կատարողականը (5 հարկատեսակների գծով) կազմել է 100.1%: 2012թ. համեմատությամբ սեփական եկամուտները 5 հարկատեսակների գծով նվազել են 1.4 %-ով : Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 100.8 %-ով, գույքահարկի հավաքագրումը` 101.1 %-ով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



