Այսօր Արցախի ՊԲ ն հաստատեց տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանական կողը զինտեխնիկա է կուտակում սահմանի տարբեր հատվածներում:
Սա իհարկե շարունակում է մնալ որպես ինֆորմացիոն ու հոգեբանական պատերազմի բաղկացուցիչ, որն օգտագործվում է ադրբեջանցիների կողմից: Ես շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ իրականում պատերազմ սկսողը երբեք իր զինտեխնիկայի շարժի մասին սեփական աղբյուրներով չի հայտարարի, պատերազմ սկսողը այն կանի միանգամից ու սա է իրականությունը: Իմ խորն համոզմամբ` ադրբեջանի կառավարությունն այնքան է կտրվել իրականությունից ու այնքան են միմյանցից հեռվացել քարոզչությունն ու իրականությունը, որ դարձել են իենց իսկ լարած թակարդի զոհը. Վերջին օրերին ադրբեջանական կողմը տվել է շուրջ 10 սպանված ու որքանով ես եմ տեղյակ, հայկական կողը շարունակում է պատժիչ գործողությունները, իսկ հայկական կողմի նման արձագանքի նրանք իհարկե չէին սպասում, ըստ նրանց մերոնք պետք է բավարարվեին "ավանդական" 1:3 հարաբերակցությամբ, բայց այս անգամ մերոնք շարունակում են սարսափի մեջ պահել ազիկներին, ինչը նրանք չէին սպասում: Իսկ նրանք չէին սպասում քանզի բարձրագույն ղեկավարությունն ու բանակը իրարից շատ հեռու են, քանզի իլհամ ալիևը ՉԻ ԾԱՌԱՅԵԼ բանակում ու ամբողջ կյանքը փափուկ է ապրել, ներկա պաշտպանության նախարարը ևս պատերազմի մասնակից չի եղել ու չեն պատկերացնում, թե ինչի կարող է հանգեցնել իրենց 'դիվանագիտական' խաղերի հմար հայ զինվոր սպանելը: Այս անգամ ես գոհ եմ ՀՀ ի և Արցախի զինված ուժերի պահվածքից, այո պետք է շարունակել սեղմել նրանց, այլընտրանք չկա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: