Ավտոմայդանի առաջնորդներից Դմիտրի Բուլատովին չեն վիրահատելPanorama.am-ը գրում է.

Ավտոմայդանի աչքի ընկնող առաջնորդներից Դմիտրի Բուլատովը, ով առևանգվել և դաժան ծեծի էր ենթարկվել, չի վիրահատվել, սակայն աջ ականջը ենթարկվել է վիրահատական մշակումների, հաղորդում է ուկրաինական Segodnya լրատվականը:

Այժմ Դմիտրի Բուլատովը գտնվում է «Բորիս» կլինիկայում` ենթարկվում է ինտենսիվ թերապիայի: 

«Հիվանդի վիճակը բավարար է», - տեղեկացրել է «Բորիս» կլինիկայի նախագահ Միխայիլ Ռադուցկին:

Դմիտրիի աջ ականջի վնասվածքները վիրաբուժական մշակման են ենթարկել, և այդ գործընթացն անցկացվել է ամբուլատոր եղանակով` առանց անզգայացման և վիրաբուժական միջամտության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել