1in.am-ը գրում է.
Աշխարհի ամենահզոր հողմակայանը գործի է դրվել Vestas ընկերության կողմից: 113 մ բարձրությամբ հսկայական սարքը տեղակայված է ցամաքի վրա՝ Էստերիլդեի ուսումնական կենտրոնում՝ հաղորդում է Jyllands-Posten-ը:
V164-ի հզորությունը 8 մեգավատտ է: Այն բավարար քանակությամբ էլեկտրաէներգիա կարտադրի՝ 7,5 հզ ընտանիքների պահանջները բավարարելու համար:
Հողմակայանը կդառնա վերջերս ստեղծված Vestas-ի և Mitsubishi ընկերության համատեղ այցեքարտը: Եթե պահանջարկը բավարար լինի, ապա սերիական արտադրությունը կսկսվի 2015-ին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_248428.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



