Փորձագետ. Որքան Սոչիի օլիմպիադան մոտենա, իրավիճակը սահմանագծին առավել կթեժանաPanorama.am-ը գրում է.

Ես մշտապես էլ կարծել եմ ու կարծում եմ, որ Ղարաբաղում պատերազմի վերսկսումը անխուսափելի է: Մկնաբանելով սահմանագծին տիրող իրավիճակը` «Վեստի.ազ»լրատվական կայքի հետ զրույցում ասել է ՌԴ քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչինը:

«Երբ ասես այն կարող է սկսել, ինչո՞ւ ոչ` հենց հիմա»,-ասել է նա:

Վերջինիս խոսքերով, ամերիկյան, ռուսական և իսրայելական զենքերի մատակարարումն Ադրբեջանին կողմերին ավելին է մոտեցնում պատերազմին:

Սակայն փորձագետը զգուշացրել է, որ պատերազմի վերսկսումը հարված կհասցնի 
ՌԴ-ին վարկանիշին` որպես վստահելի դաշնակցի:

Վերջինս նաև հավելել է, որ Ռուսաստանի օգնությամբ, Ադրբեջանը մեծաքանակ սպառազինություն է ձեռք բերել:

Ռուսաստանի ռազմական քաղաքագետների ասոցացիայի փորձագետ Ալեքսանդր Պերենջիևը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դեպքում ՌԴ-­ն կփորձի խուսափել ուղիղ միջամտությունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել