Այնտրախտ - Բորուսիա. Խաղից առաջ (Տեսանյութ)

Armsport.am-ը գրում է.

31-ը հունվարի, 23:30 (Արմենիա TV, Լայմ TV)
Բրաունշվեյգ, «Այնտրախտ» մարզադաշտ,
Մրցավար՝ Մարկո Ֆրից
Բուքմեյքերներ՝ 10.00-5.50-1.28

Այսօր՝ հունվարի 31-ին, մեկնարկում է Գերմանիայի առաջնության 19-րդ տուրը, որի շրջանակում առաջին հանդիպումը կկայանա Բրաունշվեյգում: Այստեղ, ետնապահ «Այնտրախտը» հյուրընկալելու է փոխչեմպիոն «Բորուսիային» (Դորտմունդ):

Ուշագրավ է, որ Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է հենց «Այնտրախտի» հետ խաղում՝ մասնակցելով 2013 թվականի օգոստոսին Դորտմունդում կայացած մրցավեճին, երբ Յուրգեն Կլոպի սաները հաղթեցին 2:1 հաշվով:

Ձմեռային արձակուրդներից հետո, թվում էր, թե «Բորուսիան» կսկսի կարգավորել գործերը ներքին առաջնությունում, սակայն նախորդ շաբաթ Կլոպի թիմը սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել համեստ «Աուգսբուրգին»: Արդյունքում՝ Բունդեսլիգայում անկացրած վերջին չորս հանդիպումներում «Բորուսիան» չի կարողացել հաղթել մրցակիցներին, ինչի հետևանքով ավելի է սրվում Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար պայքարը:

Ի ուրախություն «Բորուսիայի», վերջին շրջանում անհաջող են ելույթ ունենում նաեւ մրցաշարային աղյուսակի «ռուրյան» թիմի անմիջական հարեւանները՝ «Բայերը» եւ Մենխենգլադբախի «Բորուսիան», այլապես դորտմունդցիները կհայտնվեին անհամեմատ բարդ իրավիճակում: Աստիճանաբար հաճախակիանում են «Բորուսիայի» հասցեին հնչող քննդատությունները, որոնց մի մասն էլ ուղղված է նաև Մխիթարյանին:

Այսօրվա մրցավեճում «Բորուսիան» հիանալի հնարավորություն ունի՝ ընդհատելու անհաջող հանդիպումների շարքը, քանի որ հյուրընկալվելու է մի թիմի, որն, առայժմ, պատրաստ չէ հավասար պայքար մղել Բունդեսլիգայի թիմերի հետ եւ արդարացիորեն հանգրվանել է աղյուսակի վերջին հորիզոնականում:

Նախորդ տուրում, ծանր վնասվածք ստացավ «Բորուսիայի» լեհ կիսապաշտպան Յակուբ Բլաշիկովսկին, ով մրցաշրջանի մնացած հանդիպումներին մասնակցել չի կարողանա: Նույն իրավիճակում է նաեւ սերբ պաշտպան Նևեն Սուբոտիչը: Մինչդեռ, շարք է վերադառնում Մատս Հումելսը, որի կարիքը Կլոպը շատ էր զգում: Վերջին անգամ Հումելսն ասպարեզ է դուրս եկել 2013 թվականի նոյեմբերի 9-ին, ապա ստիպված է եղել ապաքինվել վնասվածքից: Նրա բացակայության ընթացքում «Բորուսիան» հասցրեց առաջնության վեց հանդիպումներում 11 գնդակ բաց թողնել…

Թիմերի հավանական կազմերը.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել