Tert.am-ը գրում է.
Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կրավչուկն օրերս խորհրդարանում ելույթ ունեցավ, որտեղ գործընկերներին զգուշացրեց, որ երկիրը գտնվում է քաղաքացիական պատերազմի շեմին, գրում է Foreign Policy-ի հոդվածագիր Քրիստիան Քերիլը՝ անդրադառնալով Կիևի դեպքերին։
Հեշտ է կարեկցել այն բազմաթիվ ուկրաինացիներին, որոնք ցանկանում են, որ երկրի նախագահը հեռանա իշխանությունից։ Սակայն առկա է մի խնդիր. նա հաղթել է 2010թ.-ի ընտրություններում, որոնք, ընդհանուր առմամբ, ազատ և արդար է որակվել։
Յանուկովիչին պարտադրել հեռանալ պաշտոնից՝ դժվար թե հաջողվի առանց լիակատար հեղաշրջման, իսկ այս պահին քիչ բան է վկայում այն մասին, որ Յանուկովիչի կողմնակիցները պատրաստ են աջակցել դրան, ենթադրում է հոդվածագիրը, որի հոդվածը ներկայացնում է inopressa.ru-ն։
Այս առումով ընդդիմության լիակատար հաղթանակը նոր խնդիրներ կստեղծի և կխորացնի տարաձայնությունները, և ոչ միայն այն պատճառով, որ ընդդիմությունը ոչ թե մեկ, այլ երեք առաջնորդ ունի, և նրանք բոլորը ցանկանում են երկրի հաջորդ նախագահը դառնալ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



