Թեհրանը կասկածում է, որ Իսրայելը կհամարձակվի հարձակվել Իրանի վրա՝ փորձելով ոչնչացնել այդ պետության միջուկային ծրագիրը: «Ես չեմ կարծում, թե նման բան տեղի կունենա»,- հայտարարել է ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Մոհամմեդ Հազաին:

ԱՄՆ Հանրային ռադիոյին տված հարցազրույցում դիվանագետը նախազգուշացրել է, որ «Իրանն այնքան ուժեղ է, որ նման քայլը կատաստրոֆիկ հետևանք կունենա Իսրայելի և, հավանաբար, այն պետությունների համար, որոնք կօգնեն Իսրայելին»: Հազաին հույս է հայտնել, որ աշխարհում կան բավական շատ իմաստուն մարդիկ կան, ովքեր Իսրայելին հետ կպահեն նման խելահեղ քայլից:

Իսկ Իսրայելի պաշտպանության նախարար Էխուդ Բարաքը նախորդ շաբաթ հայտնել էր, որ եթե պատժամիջոցները չօգնեն կանգնեցնել Իրանի ատոմային ծրագիրը, ապա կքննարկվի ռազմական գործողության ծրագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել