Shamshyan.com-ը գրում է.
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի հատկանիշներով: Նշված քրեական գործը հարուցվել է, երեկ հունվարի 30-ին, ժամը 10:30-ի սահմաններում Երևան- Արտաշատ գյուղամիջյան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում, Մխչյան գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախվել են Արարատի մարզի, Մրգավան գյուղի բնակիչ 36-ամյա Արթուր Խաչատրյանի վարած Վազ 2106 մակնիշի 32 LO 425 համարանիշի և Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ 24-ամյա Միսակ Սայադյանի վարած Գազ 24 մակնիշի 37 OL 206 համարանիշի ավտոմեքենաները:



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/140131170420/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



