Armsport.am-ը գրում է.
«Ֆորմուլա-1»-ի ամենահայտնի ավտոարշավորդներից Միխայել Շումախերը, ով Ֆրանսիայի դահուկային հանգստավայրերից մեկում սահելիս գանգուղեղային լուրջ վնասվածք էր ստացել, հատուկ նյարդաբանական թեստերի ընթացքում մի քանի անգամ բացել-փակել է աչքերը։
Ինչպես հայտնում է ntv.ru-ն, մարզիկի մենեջերն իր հերթին հաստատել է, որ Շումախերին արդեն աստիճանաբար դուրս են բերում արհեստական կոմայի վիճակից։
Գրենոբլի հիվանդանոցում, որտեղ այժմ գտնվում է ավտոարշավորդը, տեղի ունեցածն անվանում են իրական հրաշք, սակայն ամեն դեպքում բժիշկներն ապաքինման որևէ երաշխիք չեն տալիս։
Անգամ, եթե Շումախերի վերականգնումը բարեհաջող ընթանա, այն կարող է տևել 1 տարի։ Եթե մարզիկը կարողանա ապագայում ինքնուրույն քայլել, ուտել, հագնվել, ապա նյարդաբանների համար դա արդեն իսկ հաղթանակ կլինի։