Ենթադրեք՝ պարտադիր կուտակային համակարգը ներդրվել էր 1998թ.-ից, այդ ժամանակ և հիմա գների հսկայական տարբերություն կա, եթե 1998թ.-ին 1000 դրամով կարող էիր գնել 12-13 հատ հաց, կամ 5 տուփ ծխախոտ, ապա այսօր այդ գումարի կգնես դրա կեսը: Հիմա հաշվենք, եթե 1998թ.-ից, ՕՐԻՆԱԿ, ամեն ամիս աշխատավարձից պահվել է 2000 դրամ, ապա թոշակի անցնելիս այդ 2000 դրամը, որն իբրև հետ են տալու, ՈՉԻՆՉ է, իսկ եթե 98թ.-ին այդ 2000 դրամը չեն գանձել, ապա դա մնացել է քաղաքացու մոտ, և նա կարող էր այդ գումարի ահագին գնումներ անել: Ասելիքս այն է, որ ինձանից գանձվող 10.000 դրամը 40 տարի հետո, հաշվի առնելով ինֆլացիան, կլինի 0 կամ 0-ին հավասար ինչ որ գումար: Արդար չի, չէ՞:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել