Esem.am-ը գրում է.
Դերասան, այժմ «Հարազատ թշնամի» սերիալում նկարահանվող Արսեն Լևոնյանի սիրտը զբաղված է: Թեև դերասանը անձնականի մասին շատ խոսել չի սիրում, ESem.am-ի ընթերցողների համար ոչ միայն որոշ գաղտնազերծումներ արեց, այլև լուսանկարվեց ընկերուհու հետ:)
Արևը 19 տարեկան է, Արսենը` 23: Դերասանի փոխանցմամբ` ինքն ու մասնագիտությամբ լեզվաբան Արևը արդեն երկու ամիս է, ինչ հանդիպում են: Զույգը ծանոթացել է երևանյան ակումբներից մեկում: «Ակումբներից մեկում, որտեղ պարբերաբար համերգներ են տեղի ունենում, ես նվագում ու ասմունքում էի: Այդ համերգներից մեկի ժամանակ էլ հանդիպել եմ Արևին»,- ESem.am-ին ասաց դերասանը:
Ինչ վերաբերում է հարաբերությունների օրինականացմանը` Արսենը նշեց, որ դեռ վաղ է խոսել այդ մասին: Նշենք, որ Արսենի ընտրյալը երգահան Էդուարդ Զորիկյանի դուստրն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ