Panorama.am-ը գրում է.
Վերջին օրերին, սահմանագծին առկա լարվածությունը համեմատաբար նվազել է, սակայն կողմերը շարունակում են կորուստներ կրել: Ավելին, ԼՂՀ ՊՆ-ն հաստատել է տեղեկություններն այն մասին, որ շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակել:
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, ԵԿՄ ներկայացուցիչ Կարեն Սարիբեկյանը կարծում է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը մեկ բառով կանվանի շանտաժ: Այս մասին վերջինս նշեց Panorama.am-ի հետ զրույցում:
«Չեմ կարծում, թե Ադրբեջանում այսքան շուտ մոռացած լինեն այն ամենը, ինչը տեղի ունեցավ 90-ականների սկզբին ռազմաճակատում և առավել փորձառուները լավ գիտեն, թե ինչ տեղի կունենա իրենց հետ` պատերազմի վերսկսման դեպքում: Պատերազմը ենթադրում է երկուստեք կորուստներ, սակայն եթե ադրբեջանը կրկին պատերազմ սկսի, ապա այս անգամ հետևանքները նրա համար անդառնալի կլինեն»,- նշեց Կ. Սարիբեկյանը:
ՌԴ գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող Վիկտոր Նադեին Ռայեվսկին«Ռեգնում»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Բաքվի գործողությունները առաջնագծում ներքաղաքական դրդապատճառներ ունեն:
Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է ինքնավստահ «վոժդի» կերպար ստեղծել` փորձելով ցույց տալ, թե իշխանությունները կարողանում են ինչ-որ կերպ եղանակ ստեղծել ու փոփոխություններ իրականացնել առկա իրավիճակում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



