Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը «Որոտան ՀԷԿ-երի համալիր» ՓԲ ընկերության վաճառքն իրականացվել է Սահմանադրության և ՀՀ օրենքների շրջանցմամբ։ Tert.am-ի հետ զրույցում ՀՅԴ պատգամավորը ի գիտություն Կառավարությանը և, մասնավորապես, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը՝ հայտարարեց, որ, ի վերջո, չպետք է մոռանալ, որ դրա համար կա համապատասխան քրեական պատասխանատվություն։

«Այդ թեմայով ես շատ հարցեր ունեմ Կառավարությունը, և այդ թեմայով մի քանի անգամ արդեն հնչեցվել են հարցեր, որոնց տրված պատասխաններն այսօր արդեն հերքում են փաստերը։ Մեկ անգամ հարց տվեցի՝ առանց սեփականաշնորհման ցանկում ընդգրկելու ո՞վ է իրավունք վերապահել վաճառել։ Պատասխանվեց, որ վաճառքի մասին խոսք չկա, ընդամենը բանակցություններ են։ Երկրորդ անգամ հարցս հնչեց, թե ինչու է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում վաճառքի մասին համաձայնության հարցը։ Նորից հնչեց պատասխան, որ չկա նման բան, մենք ընդամենը նախնական համաձայնություն ենք փորձել ստանալ»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

Իսկ արդեն վերջին գործողությամբ, ըստ նրա, շրջանցվում են ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները։ «Սահմանադրության համաձայն՝ Կառավարությունն իրավունք ունի կառավարել պետական սեփականությունը, բայց ոչ տնօրինել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել