Ժակ Բոդինը (1949թ.) ֆրանսիացի հիպերռեալիստ է, ով ապրում ու ստեղծագործում է Փարիզում: Նրա աշխատանքները սովորաբար բավականին մեծ չափերի են հասնում ու գրեթե չեն տարբերվում իրական լուսանկարներից: Ժակը անդրադառնում է տարբեր թեմաների` նկարելով մրգերից, խոտից մինչև մարդկային կերպարներ: Նա ստեղծագործում է մինիմալիստական մոտեցմամբ ու երբեմն հիպերռեալիզմն արտահայտում կոնցեպտուալ տեսանկյունից:

Ավելի վաղ, Բոդինը արտանկարում էր այլ հանրահայտ գեղանկարիչների աշխատանքները, սակայն 1970-ականների երկրորդ կեսին սկսել է տարվել հիպերռեալիզմի ոճով: Նրա աշխատանքները դիտեք ստորև:

© Jacques Bodin

 


 

Հիշեցնենք, որ նախորդ անգամ անդրադարձել էինք տաղանդավոր լեհ գեղանկարիչ Տոմաս Ալեն Կոպերայի խորը սյուրռեալիստական կտավներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել