Տոմաս Ալեն Կոպերան ծնվել է 1976թ.-ին՝ Լեհաստանի Կոզուչով քաղաքում: Սովորել է Վրոկլավի տեխնոլոգիաների համալսարանում ու ստացել ճարտարագետի որակավորում: 2005թ.-ից ի վեր Ալենը ապրում ու ստեղծագործում է Իռլանդիայում: Տոմաս Ալենը կտավի վրա հիմնականում նկարում է յուղաներկով, իսկ նրա ոգեշնչման աղբյուրը մարդկային բնությունն ու տիեզերքի առեղծվածներն են: Նրա յուրաքանչյուր աշխատանք ոգեշնչում է ու մտածելու տեղիք տալիս: Որոշ կտավներում գերակշռում է մթությունը, իսկ որոշների մեջ էլ՝ լույսը: Ինչևէ, նկարիչն ունի իր յուրահատուկ ձեռագիրը, որով կարողանում է հետաքրքիր ու խորը արվեստի գործեր ստանալ, որոնք էլ առաջարկում ենք դիտել ստորև:
![]() |
![]() |

![]() |
![]() |


![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |





![]() |
![]() |



![]() |
![]() |




![]() |
![]() |
![]() |
![]() |





![]() |
![]() |
![]() |
![]() |



Հիշեցնենք, որ նախորդ անգամ անդրադարձել էինք Ջորջ Ցուիի ճապոնական թեմատիկայով էքզոտիկ դիմանկարները, որոնք կարող եք տեսնել այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել

























