Լեհաստանը մոտ 6 միլիարդ դոլար կծախսի իր ռազմածովային ուժերի զարգացման վրա168.am-ը գրում է.

Jane’s-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մտադիր է 17.9 միլիարդ զլոտի (5.8 միլիարդ դոլար) ծախսել ռազմածովային ուժերի զարգացման վրա: Այդ պլաններն ընդգրկվել են 2013-2022 թվականի պետծրագրում և մինչև 2030 թվականը պլանային ժամանակաշրջանում:

Փաստաթղթի համաձայն, ռազմածովային ուժերի համար գնվելու է 17 ռազմանավ ու սուզանավ, ինչպես նաև ինքնաթիռներ ու ուղղաթիռներ: Զարգացման ծրագրի շրջանակներում Լեհաստանի ռազմածովային ուժերը մասնավորապես կստանան երեք կորվետ, 4 պահակային մոտորանավակ, 3 տրալչիկ, 1 ծովային տրանսպորտ և 3 սուզանավ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել