Footsport.am-ը գրում է.
Ֆուտբոլի վիճակագրության և պատմության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է աշխարհի առաջնությունների թարմացված վարկանիշը: Ըստ այդ ցուցակի, Հայաստանի առաջնությունը զբաղեցնում է 87-րդ տեղը` նախորդ տարվա համեմատ նահանջելով 7 հորիզոնական: Ինչ խոսք, սա այնքան էլ հուսադրող վարկանիշ չէ, եթե նկատի ունենանք, որ ցուցակում ընդգրկված է ընդամենը 125 պետության վարկանիշ:
Վիճակն ավելի տխուր կլինի, եթե համեմատությունը կատարենք նախկին ԽՍՀՄ –ի առաջնությունների հետ: Այսպես, մեր առաջնությունից ավելի բարձր են գնահատվում Ռուսաստանի(8-րդ տեղ), Ուկրաինայի(14), Մոլդովայի (41), Ադրբեջանի(43), Վրաստանի(50), Էստոնիայի(54), Լատվիայի(57), Բելառուսի(60), Լիտվայի(68), Ուզբեկստանի(69),Ղազախստանի(83) առաջնությունները: Ինչպես նկատեցիք, տակը բան չմնաց. մեզանից ավելի ցածր վարկանիշ ունի Թուրքմենիայի հավաքականը, որը զբաղեցնում է 106-րդ հորիզոնականը: Սակայն, եթե այս երկրի առաջնությունը նույն տեմպերով շարունակի առաջադիմել, նա էլ կարող է շրջանցել մեզ:
Նախորդ տարվա համեմատ այս երկրի առաջնությունը 10 տեղով բարելավել է իր ցուցանիշը: Միաժամանակ, հարկ է նշել, որ IFFHS-ի վարկանիշը միշտ էլ տարաբնույթ հարցեր է առաջացրել: Օրինակ, անտրամաբանական է հարևան Ադրբեջանի կտրուկ առաջընթացը. նախորդ տարի այս երկրի առաջնությունը 84-րդն էր, իսկ այժմ` 43-րդը: Թե ինչի հաշվին է նման վագրային թռիչք արձանագրվել հարևան երկրի առաջնությունում, անհասկանալի է: Կամ Մոլդովայի օրինակը, որը տևական ժամանակ բուքմեյքերական սկանդալների մեջ է, սակայն այդ երկրի առաջնությունը վարկանիշով բարձր տեղում է`41-րդը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ