ԽՄՈՐ
6 ձուն 250 գ շաքարավազի ու վանիլի հետ հարել այնքան, որ զանգվածը սպիտակի: Ավելացնել 250 մլ կաթ և 200 մլ առանց հոտի ձեթ (զեյթունի ձեթ չօգտագործել): Հարել և ավելացնել 1 ճ. գդալ փխրեցուցիչ (разрыхлитель, baking powder), քիչ-քիչ մաղել մոտ 400 գ ալյուր (պետք է ստացվի բիսկվիթի խմորի նման խմոր, հնարավոր է ալյուր նշվածից շատ կամ քիչ օգտագործեք): Հարել, որ ստացվի համասեռ զանգված: Թխել ուղղանկյուն ամանի մեջ նախապես 180 (350F) աստիճան միացրած ջեռոցում՝ մոտ 40 րոպե: Պատրաստի բիսկվիթը թողնել որ սառչի, եզրերը սուր դանակով հեռացնել, բաժանել քառանկյուն մասերի:
ՇՈԿՈԼԱԴԵ ՋՆԱՐԱԿ
500 մլ կաթը 250 գ շաքարավազի, 4 ճ. գդալ կակաոյի, 200 գ շոկոլադի հետ եփել՝ անընդհատ խառնելով: Հենց զանգվածը եռա ու շոկոլադը լրիվ հալչի, հանել կրակից, թողնել, որ դառնա սենյակային ջեռմաստիճանի:
Վերցնել 2 հատ մեծ աման, մեկի մեջ լցնել ջնարակը, մյուսի մեջ կոկոսի քերուքը, կտորները բոլոր կողմերից թաթախել նախ ջնարակի մեջ , հետո ՝ քերուքի: Թողնել , որ սառչեն:
Ձեր սեղանը զարդարեք այդ նուրբ ու ձյունե թխվածքով: Բարի ախորժակ !!! Հարգանքներով՝ Նինա Մինասյան