Tert.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանում չգիտեն, չեն կարող կամ նպատակահարմար չեն համարում ասել քաղաքային տրանսպորտի ուղեվարձի սակագնի ձևավորման հանձնաժողովի հաջորդ նիստի ամիս-ամսաթիվը:

Tert.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, ի պատասխան հարցի, թե ե՞րբ է լինելու նիստը, ասաց. «Չեմ կարող ասել, երբ որ կլինի, նախապես կտեղեկացնենք բոլորին»:

Հիշեցնենք, որ մի քանի ամիս է՝ Երևանի քաղաքապետարանում գործում է Հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հայտ ներկայացրած գծատերերի հայտի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով, որը, ինչպես հաղորդվել էր, իրականացրել էր ուղևորահոսքերի մոնիտորինգ:

Սրանից հետո սպասվում էր, որ ընդամենը մնացել էր մի քանի պարզ գործողություն՝ իրականացված մոնիտորինգի հիման վրա սակագնի որոշման համար՝ գծատերերի ներկայացված հայտի հետ համեմատության արդյունքում:

Ի պատասխան հարցի, թե ինչու են ուշացվում այս մաթեմատիկական գործողությունները, Արթուր Գևորգյանն ասաց. «Բավականին բազմակողմ վերլուծություններ են պետք, որովհետև ուղևորահոսքի ուսումնասիրությունը բավականին երկար պրոցես է, որովհետև տարվա տարբեր ժամանակահատվածներում դրանք տարբեր են լինում: Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ ուղևորահոսքերը ամռանը պասիվ են՝ պայմանավորված, օրինակ, ուսանողների արձակուրդներով և այլն»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել