Kinoashkharh.am-ը գրում է.
Հունվարի 29-ին Հռոմում 78 տարեկան հասակում մահկանացուն կնքեց թուրք պորտապարուհի և մերկապարուհի Այշե Նանան: Ժամանակին նրա հետ կապված աղմուկը ոգեշնչման աղբյուր է դարձել Ֆեդերիկո Ֆելինիի համար` նկարահանելու «Քաղցր կյանքը» («La Dolce Vita»):
1958 թ. Ալշե Նանան (իսկական անունը` Քիաշ Նանահ) մերկապար է կատարել Հռոմի ռեստորաններից մեկում: Այդ ժամանակ տվյալ հաստատությունում գտնվող մի փողոցային լուսանկարիչ` Տացիո Սեկյարոլին, նկարել է պարուհուն: Երեկույթի թեժ պահին ռեստորանում են հայտնվել ոստիկանները և ձերբակալել բոլոր ներկաներին «հասարակական բարոյականությանը վնաս հասցնելու համար»: Սակայն Սեկյարոլիին հաջողվել է փախչել և իր հետ տանել ֆոտոժապավենը: Մի քանի օր անց Սեկյարոլին հրապարակում է լուսանկարները մամուլում, ինչը մեծ աղմուկ է առաջացնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ