Մենք փաստորեն սխալ ենք արել, որ ժամանակին պաշտպանել ենք 1in.am կայքի եւ «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանին, մի բան էլ դենը` քաղբանտարկյալ ենք հռչակել. ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ սույն պարոնը կեղծիքների ճանապարհով խուսափել էր բանակում ծառայելուց եւ ընդհանրապես նրա նուրբ հոգուն խորթ չէին կեղծիքները... Բայց քանի որ նա ընդդիմադիր թերթ էր հրապարակում, մենք մտածեցինք` եթե նա ընդդիմադիր թերթ չհրապարակեր, այս իշխանությունները աչք կփակեին նրա կեղծիքների վրա, ինչպես անում են շատ ավելի վտանգավոր հանցագործների դեպքում եւ, չէի ասի` հիացմունքից հալվելով, բայց լծվեցինք այս պարոնի ազատության համար պայքարին... Ես այս հետեւությունն արեցի` մի հոդվածի տակ նրա լայքը տեսնելով (ով` ով, այս պարոնը գոնե պետք է չտեսնելու տար այդ հոդվածը` առնվազն) ու ներողություն եմ խնդրում բոլորից, որ ժամանակին պայքարել եմ Արման Բաբաջանյանի ազատության համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: