Newsbook.am-ը գրում է.
«Ազատություն» ռադիոկայանը Facebook ասուլիս է կազմակերպել «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Գարեգին Նժդեհ» և այլ ֆիլմերի, տեսահոլովակների ու նախագծերի ռեժիսոր և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի հետ: Facebook միջոցառման էջում օգտատերերը ռեժիսորին են ուղղել հետևյալ հարցերը, որոնք ներկայացնում ենք առանց խմբագրման.
- Շատ եք տխրե՞լ, որ հովանոց/ամպհովանին Ձեզ բռնել չտվեցին։ Չեք կարծո՞ւմ, որ դուք ավելի լավ կբռնեիք։
- Քանի որ հայաստանյան կինոինդուստրիայում առանց Ձեզ ոչինչ չի շարժվում, կցանկանայի իմանալ, թե հայ հասարակությունը, երբ կտեսնի հայկական առաջին լիամետրաժ պոռնոֆիլմը:
- Կան արդյոք իրական հերոսներ մեր երկրում? Եթե կան ապա ինչն է ձեզ զերծ պահում նրանց մասին ֆիլմ նկարահանելուց?
- Ինչո՞ւ դատի չեք տալիս Անժելա Սարգսյանին։ Չէ՞ որ առաջին հայկական պոռնո սկանդալը Ձեր մասնակցությամբ է եղել, իսկ նա յուրացրել է։
- Նկարահանումների ժամանակ քա՞նի անգամ եք երազել Խորեն Լևոնյանի փոխարեն հայտնվել Նազենիի կողքին
- Ճի՞շտ են լուրերն այն մասին, որ Դուք նկարելու եք հայ ազգի զավակ Ալեքսանդր Սարգսյանի կյանքին ու գործունեությանը նվիրված «Մարդը փայի մեջ» կիսամետրաժ ֆիլմը:
- Երբ դիտում եք հայկական հեռուստահաղորդումները կամ հայ «երգիչների» տեսահոլովակները, խղճի խայթ չե՞ք զգում: Երբևէ չե՞ք զգացել, որ ճիշտ տեղում և ճիշտ պահին չեք (ինչպես շատ երգիչներ, հաղորդավարներ, դերասաններ և այլն):
- Պարոն Քեշիշյան, «Գարգեին Նժդեհ» ֆիլմի թրեյլեռը մարդկանց մի մեծ զանգվածի մոտ մեղմ ասած ծիծաղ առաջացրեց ավելի կոնկրետ « я Гарегин Нжде» արտահայտությունը, ձեր կարծիքով դա իրո՞ք ծիծաղելի էր, թե այդ մարդիկ ողղակի չար և նախանձ անձնավորություններ են
- Եթե Նժդեհը կենդանի լիներ, դուք հիմա կենդանի կլինեի՞ք։
- Բարև Ձեզ,Պարոն Քեշիշյան:Դուք տեղյակ եք,որ պաթետիկ մենախոսությունների անընդհատ ներառումը գեղարվեստական ֆիլմի մեջ խոսում է ռեժիսորի ոչ կոմպետենտ լինելու մասին և խոսում է նրա մասին,որ ռեժիսորը ավելի լավ կանի տեսահոլովակներ նկարի?նախապես շնորհակալություն
- Հրաչ ջան արդյոք՞ կցանկանաք լսել մեր հարևան Սեռոժ պապիի կարծիքը ձեր մասին
- Պարոն Քեշիշյան, երբ դուք առանձին եք մնում ինքներդ Ձեզ հետ , ինքախոստովանության վայրկյաններին , Ձեզ իրոք ռեժիսյոր եք համարում, են այնուամենայինվ ֆիզիկ ?
Դուք շատ ճանաչված եք և ոչ ոք չի թաքցնում իր վերաբերմունքը ձեր հանրահայտ անձի նկատմամբ։ Չեք վախենո՞ւմ փողոցով քայլել։
- Կուզեիք լավ ռեժիսոր լինել?
- Պարոն Քեշիշյան, ձեր մասնակցությամբ Ֆեյսբուքյան ասուլիսին հարցեր գրողների ճնշող մեծամասնությունը ակնհայտորեն ցույց է տալիս իր բացասական կամ հեգնական վերաբերմունքը ձեր նկատմամբ: Ըստ ձեզ, ինչո՞վ է դա պայմանավորված:
- «Երիտասարդացման» ցանկություն չունե՞ք , կցանկանայի՞ք երիտասարդացման թերապիա անցնել Կորեայում:
- Հրաչ, դու բացի անտաղանդությունից ուրիշ ազգակցական կապ ունե՞ս Սարիկ Անդրիասյանի հետ
- Դուք Ձեր ֆիլմերը երբևէ դիտել եք?
- Պարոն Քեշիշյան, չե՞ք կարծում, որ դուք հայկական ֆիլմարտադրության լֆիկն եք ու ինչպե՞ս եք ձեզ զգում այդ մտքից:
- Հրաչ, ճի՞շտ է, որ ոմն Շլանգ.am լրատվականի տնօրենի հետ կիսում եք Հայաստանի վազելինի համախառն ծախսի 80%ը: - Կպատմե՞ք ինչպես ծնվեց հայտնի «Յա Գարեգին Նժդեհ» արտահայտությունը
- Ճի՞շտ է, որ ներկայումս Մել Գիբսոնի հետ միասին աշխատում եք «Լֆիկի Չարչարանքները» ֆիլմի վրա՝ որպես «Քրիստոսի Չարչարանքները» ֆիլմի ուղիղ սիքուել
- Դուք համարվում եք Հայաստանում քծնանք արվեստի միջոցով և արվեստ քծնանքի միջոցով ժանրերի հիմնադիր։ Համաձա՞յն եք, թե՞ այնուամենայինիվ մեկից ոգեշնչվել եք, եթե այո, ապա ով է եղել ձեր քծնանքի արվեստի ուսուցիչը։
- Համացանցում կա տեղեկատվություն, որ «Գարեգին Նժդեհ» «ֆիլմի» բյուջեն 7 միլիոն դոլար է։ Կարո՞ղ եք հաստատել կամ հերքել այս թիվը (հերքելու դեպքում նշեք իրական բյուջեն)։ Բյուջեի քանի՞ տոկոսն է գրպանվել։