1in.am-ը գրում է.

Եվրամայդանի ներկայացուցիչները մտադիր չեն կատարել «Ռեգիոնների կուսակցության» կողմից ընդունված համաներման մասին օրենքը՝ հաղորդում է УНН-ն:
Այդ մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Մայդանի ներկայացուցիչ Անդրեյ Պարուբիյը՝ ասելով, որ իրենք Գրուշևսկու փողոցի բարիկադները չեն պատրաստվում տեղափոխել: 

«Այնտեղ շատ լավ բարիկադներ են: Մենք շատ ջանքեր ենք թափել դրանց վրա, և այնտեղ զոհվածների լուսանկարներն են»,- ասել է նա: 

Նրա խոսքերով՝ Մայդանը չի հետևի համաներման մասին օրենքի պահանջներին, որի համար երեկ կողմ են քվեարկել «ռեգիոնականները»:

«Մեր դիրքորոշումն անփոփոխ է: Մենք չենք կարող մարդկանց փոխել տարածքներով: Իշխանությունը պարտավոր է կալանավորներին ազատ արձակել միակողմանի կարգով»,- ասել է Պարուբիյը: 

«Մայդանն, ինչպես կանգնել, այդպես էլ կանգնած է մնալու»,- ընդգծել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել