Panorama.am-ը գրում է.
«Շվեյցարիան Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը չեղյալ է հայտարարել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Շվեյցարիայի դաշնային խորհրդի կայացրած որոշման համաձայն՝ մինչև ս.թ. օգոստոսի 14-ը թանկարժեք մետաղների առևտրի, իրանական նավթի փոխադրման և իրանական որոշ կազմակերպությունների գործունեության ոլորտում սահմնաված արգելքը հանվում է:
Նկատենք, որ ս.թ. հունվարի 20-ից արդեն ուժի մեջ է մտել Իրանի և «5+1 խմբի» միջև 2013թ. նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/politics/2014/01/30/iran-fars/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



