Ադրբեջանում վահաբականները լուրջ աջակցություն ունեն որոշ պաշտոնյաների որդիների, նախկին պաշտոնյաների ու բիզնեսմենների կողմից: Այդ մասին արդեն բացեիբաց հայտարարում են հարևան երկրում: Մասնավորապես, սալաֆիներից մեկը գաղտնի տեղեկություններ է տրամադրել ադրբեջանական ԶԼՄ-ներին: Համաձայն այդ տեղեկությունների՝ վահաբականներին հովանավորում են Բաքվի քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովի որդին՝ Իսրաֆիլը, սննդի արդյունաբերության նախկին նախարար Այնուր Զեյնալովը, ինչպես նաև ոմն Սամիր Գուրբանով, ով իրականում Ադրբեջանի հարկերի նախարարի տեղակալ Նամիգ Ալիևի բաջանաղն է: Նա բացի դրանից նախարար Ֆազիլ Մամեդովի ամենամոտ մարդկանցից է համարվում: Իր հերթին փոխնախարար Նամիգ Ալիևը Ադրբեջանի զինված ուժերի Գենշտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիխովի հետ խնամիական կապեր ունի: Սա դեռ շղթայի մի փոքրիկ մասն է: Իրականում վահաբականները խորը արմատներ են ձգել Ադրբեջանի բոլոր պետական և ոչ պետական կառույցներում: Ուրեմն պետք չէ զարմանալ, որ երիտասարդան մի հատվածը գտնվում է նրանց անմիջական ազդեցության ներքո և մեկնում է Սիրիա կռվելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել