Lurer.com-ը գրում է.

Իրավապահ մարմինները պարզել են մահապարտների ինքնությունը, ովքեր ահաբեկչական գործողություն են իրականացրել Վոլգոգրադում՝ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին ու 30-ին: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

«Պարզվել է ահաբեկիչների ինքնությունը: Նրանք բույնաքյան ահաբեկչական խմբավորման անդամներ են` Ասկեր Սամեդովն ու Սուլեյման Մագոմեդովը»,-ասվում է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Վոլգոգրադում 2013 թվականի դեկտեմբերի 29-ին ու 30-ին տեղի ունեցած ահաբեկչությունների արդյունքում զոհվել է 34 մարդ, վիրավորվել է 111-ը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել