Yerevannews.am-ը գրում է.

Երեկ ԱԺ-ում տեղի է ունեցել Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի առաջին հիմնադիր նիստը: Քննարկմանը մասնակցել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի խորհրդարանի ներկայացուցիչներ: «Մեր ռուս գործընկերների հետ միասին որոշվեց բացել հայ-ռուսական բարեկամության ակումբ, որտեղ մեր պատգամավորները աշխատանքի ընթացքում կարող են քննարկել տարբեր հարցեր ու նաեւ բացվել է ռուսական գրքի գրադարան»,-այսպես պատասխանեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը լրագրողի այն հարցին, թե ի՞նչ նխատակով է բացվել նորաբաց ակումբը:

Լրագրողի այն դիտարկմանը, թե արդյո՞ք բոլորը կարող են ԱԺ-ում ակումբ բացել, Գուրգեն Դումանյանը պատասխանեց. «Մեր արտասահմանցի գործընկերները եթե դիմեն, համապատասխան նախաձեռնություններով հանդես գան եւ համապատասխան նպատակահարմարությունը գնահատվի, կարծում եմ, որ որեւէ խնդիր չի լինի:

ԱԺ-ի շենքը կարող է ծառայել տարբեր քննարկումների, տարբեր բարեկամության խմբերի համար, որպես տարածք, այստեղ ես չեմ տեսնում որևէ խնդիր»: Իսկ այն հարցին, թե ինչպես է աշխատակազմի ղեկավարը վերաբերվում այն փաստին, որ ԱԺ-ում խոսում են ռուսերեն, Գուրգեն Դումանյանը պատասխանեց. «ԱԺ-ում խոսում են հայերենով, ռուս գործընկերների հետ խոսում են նաև ռուսերենով և այստեղ ես խնդիր չեմ տեսնում»: Նշենք, որ Գուրգեն Դումանյանը ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի որդին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել