ՃՈ-ն այս տարի խիստ պայքարելու է ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների դեմPanorama.am-ը գրում է.

Երևանում 2013-ին ճանապարհատրանսպորտային դեպքերի թիվը, նախորդ` 2012 թվականի համեմատ աճել է 151-ով, մահվան ելքով պատահարները նվազել են 2-ով, վիրավորներինն աճել է 189-ով: Այս վիճակագրությունն այսօր լրագրողներին ներկայացրեց Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը` նշելով, որ այս տարի 1182 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել:

«Հինգ տարվա ծրագիր էր մշակվել, որի արդյունքում պետք է Ճանապարհային ոստիկանությունն իր ողջ ռեսուրսները ներդներ` մահվան ելքով պատահարները նվազեցնելու ուղղությամբ: Դեռ հինգ տարին չլրացած մենք մինչև 23 տոկոս նվազում ունենք, մինչդեռ սահմանվել էր 10-15 տոկոս»,- ասաց Երևանի ՃՈ պետը:

Արսեն Արշակյանը հայտնեց, որ դեպքերի կտրուկ աճ է գրանցվել 2011 թվականին: Երևանի ՃՈ պետն ասաց, որ թվերի աճը պայմանավորված է նաև ԱՊՊԱ համակարգի գործունեության հետ, քանի որ նախկինում ոստիկանությունում ոչ բոլոր պատահարներն էին գրանցվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել