Lragira.am-ը գրում է.

Կիևի շրջանի Ֆաստով քաղաքում անհայտ անձինք տապալել են Լենինի արձանը, որը դրված է եղել քաղաքային վարչակազմի շենքի մոտ, տեղեկացնում է Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Ըստ տեղեկությունների, անհայտ անձինք պարանի և մետաղալարի օգնությամբ 6 մետրանոց արձանը տապալել են գետնին, որի արդյունքում այն վնասվել է:

Միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հոդվածով:

Այս տարի երկրի մի շարք բնակավայրերում ներկ են լցրել Լենին արձանի վրա, իսկ Վինիցայի շրջանում գլխատել են արձանը: Դեկտեմբերին էլ ցուցրարները Կիևի Բեսարաբյան հրապարակում տապալել էին խորհրդային առաջնորդի արձանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել