Aysor.am-ը գրում է.

Քիչ առաջ հայտնաբերվել է «Երևան» ԲԿ-ից հունվարի 20-ին անհետացած 74-ամյա Էդիկ Մադյանը: ԲԿ տնօրեն Տարոն Տոնոյանը  Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նրան գտել են ԲԿ-ից որոշ հեռավորության վրա՝ Երևանյան լճի մոտակայքում:

Հարցին՝ իրեն արդյոք չզարմացրեց այն փաստը, որ չնայած որոնողական աշխատանքներին` Է. Մադյանը հայտնաբերվել է ԲԿ-ի մոտակայքում, Տ. Տոնոյանը պատասխանեց. «Փնտրողներին պետք է հարցնեք, ես նրանց թվում չեմ եղել»:

ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը, որ տվյալ տարածքում հայտնաբերվել է տղամարդու դիակ: 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից հայտնել էին, որ փնտրվում է Էդիկ Աբելի Մադյանը, ծնված 1940թ-ին, բնակության վայրը՝ Տավուշի մարզ, գյուղ Այգեձոր (նախկին Շամշադինի շրջան):

Հունվարի 20-ին, ժամը 04-ի սահմաններում, նա, դուրս գալով «Երևան» ԲԿ-ից, կորել է: Վիրահատությունից հետո նրա մոտ առաջացել են որոշակի խնդիրներ՝ հիշողության հետ կապված: Տավուշի մարզ, Այգեձոր գյուղի բնակիչ, 1940թ-ին ծնված Էդիկ Մադյանն հունվարի 20-ին, ժամը 04-ի սահմաններում, դուրս գալով Ծերեթելիի 6-րդ հիվանդանոցից, կորել է:

Դրանից հետո նրան տեսել էին թիվ 37 ավտոբուսում, «Մալիբու» սրճարանի հարակից այգում, Արաբկիրում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել