Ավտոմատ ունենայի այս շներին կրակողներին կոթով այնքան կծեծեի, որ էշին քեռի կասեին:
Այս շները մեկ անձի չեն պատկանում: Նրանք մեր և մեր հարևանների ամառանոցների շներն են և պահապանները:
Հիմա ոմանք կմտածեն, որ եթե պահապան են, ապա օտարի համար վտանգավորեն: Ասեմ, որ այդպես չէ: Երեք տարուց ավելի է, որ այս շները կային մեր ամառանոցներում: Մենք բոլորս կերակրում էինք նրանց, և նրանք ճանաչում էին բոլոր սեփականատերերին: Նրանք ոչ միայն մեր, այլ նաև մեր հյուրերի հանդեպ ագրեսիվ չեն եղել: Նրանք հաչում և տեղեկացնում էին միայն այն դեպքում, երբ ամառանոցների փողոցներում թափառող օտար մարդկանց էին տեսնում:
Այսքան ժամանակ չի եղել մի դեպք, որ շները որևիցե մեկին կծած լինեն:
Մի տաս, եթե ոչ ավելի օր առաջ, գիշերով, Նուռնուսի ամառանոցների ճանապարհի երկայնքով, անհայտ ասուն կենդանիներ շներին են կրակել, սատկացրել և թողել ճանապարհի եզրերին: Շների դիերը այդպես էլ մնացել են ճանապարհի եզրով ընկած և չկա մի կազմակերպություն կամ ծառայություն, որ հավաքի այդ դիակները: Ես կարծում եմ, որ ոստիկանությունը պետք է պարզի, թե ովքեր են այս ամենի հեղինակները: Ես չեմ բացառում, որ հանցավոր միտումով խփած լինեն, որպեսզի անաղմուկ ամառանոցները թալանեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmanMushegyan/posts/623856297685729
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել