Աշխարհահռչակ բլյուզմեն, կիթառահար Ջոնի Լենգը դարձավ 33 տարեկան: Ծնվել է 1981 թվականի հունվարի 29-ին Ամերիկայի միացյալ նահանգներում: Լենգի երաժշտությունը արտասովոր է ինչպես իր յուրօրինակ ձայնի, այնպես էլ կիթառ սոլոների շնորհիվ: Ջոնի Լենգը կիթառ սկսել է նվագել 12 տարեկանից: Առաջին կիթառն էլ նվիրել են ընկերները: Ջոնի Լենգը համերգային շրջագայություններ է ունեցել համաշխարհային հռչակ ունեցող այնպիսի երաժիշտների եւ խմբերի հետ, ինչպիսիք են The Rolling Stones, B.B. King, Jeff Beck, Aerosmith, Sting: 1999 թվականին նա հրավիրվում է Սպիտակ տուն. հանդիսականների շարքում էր նաև նախագահ Քլինթոնը: Ջոնի Լենգն ունի 5 երաժշտական ալբոմ: Վերջինը թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 17-ին: Վերջին 7 տարիների ընթացքում սա Լենգի առաջին ստուդիական ալբոմն է: Ալբոմը կոչվում է «Fight for My Soul»:



