Tert.am-ը գրում է.

Հունվարի 27-28-ին Բրյուսելում գումարված Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովը՝ կազմակերպության այս տարվա առաջին հավաքը, ունեցել է բավականին խիտ օրակարգ: Առանցքային 2 հարցերից մեկը եղել է մայիսի 25-ին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունները: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԵԺԿ-ի անդամ Հայաստանի հանրապետական կուսակցությունից հայաստանյան պատվիրակության հիմնական կազմի անդամ, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, արտաքին կապերի պատասխանատու Արմեն Աշոտյանը:

«Ընտրություններ, որոնք պայմանավորելու են Եվրոպական միության հետագա տնտեսական-քաղաքական-սոցիալական զարգացումը և որին մասնակցում է նաև ԵԺԿ-ն՝ իր անդամ կուսակցություններով. այսօր լինելով Եվրապառլամենտում ամենախոշոր խմբակցությունը, մեր գործընկերները նպատակ են դրել պահպանել այդ կարգավիճակը և ապահովել հարաբերական մեծամասնություն ապագա Եվրախորհրդարանում: Եվ նախընտրական այս տրամաբանության մեջ ԵԺԿ-ն իր քաղաքական համաժողովում քննարկեց մարտի 6-ին և 7-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայանալիք ԵԺԿ համագումարի կազմակերպման հարցը, որի ընթացքում, ի թիվ այս հարցերի, ԵԺԿ-ն նաև կառաջադրի իր թեկնածուին՝ հաղթանակի դեպքում Եվրահանձնաժողովը ղեկավարելու հայտով»,-տեղեկացրեց Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ հայաստանյան պատվիրակության հիմնական կազմի մյուս անդամը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն է, իսկ փոխարինող կազմից ՝ հանրապետականներ Արփինե Հովհաննիսյանը և Կարեն Ավագյանը:

Ի պատասխան հարցի, թե «Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը» 2012 –ի և 2013-ի խորհրդարանական ու նախագահական ընտրություններում տարբեր ձևաչափերով իր աջակցությունն է հայտնել Հայաստանի հանրապետական կուսակցությանը, և, փոխադարձաբար, ի՞նչ է անելու ՀՀԿ-ն ԵԺԿ-ի ու նրա հաղթանակի համար՝ Արմեն Աշոտյանը նշեց. «Շահագրգիռ ենք, որ ԵԺԿ-ն ստանա ձայների հնարավորինս շոշափելի մեծամասնություն՝ ապագա Եվրախորհրդարանում և Եվրահանձնաժողովում: Նաև Հանրապետական կուսակցությունն իր հնարավորությունների շրջանակներում, ինչպես նաև՝ գործող հայկական օրենսդրության և եվրոպական օրենսդրության պայմաններում իր նպաստն ու աջակցությունը կցուցաբերի այն ԵԺԿ անդամ կուսակցություններին, որոնք գործ կունենան հայաշատ համայնքների հետ: Եվ օրենքով չարգելված բոլոր քայլերի շրջանակներում կփորձենք օգտակար լինել ԵԺԿ-ի մեր գործընկերներին»:

Քաղաքական համաժողովին հաստատվել է 2014-2019 թթ. ԵԺԿ պլատֆորմը, որը փաստացի ԵԺԿ –ի համար ծառայելու է որպես հիմք ԵԺԿ նախընտրական ծրագրի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել