Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տարիներ շարունակ մեծ հույսեր է կապել Մոսկվայի և Եվրամիության միջև հարաբերությունների հետ՝ փորձելով հասնել վիզային արգելքների վերացման և կոչ անելով ստեղծել ներդաշնակ տնտեսական հանրություն, որը կձգվի Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ, գրում է The New York Times-ը, որի հոդվածը ներկայացնում է inopressa.ru կայքը։

«Սակայն երեկ Եվրամիության ղեկավարությանն այցելության ընթացքում Պուտինին անգամ ընթրիքի չկանչեցին։ Այդ ավանդական սիրալիրությունը դուրս էր մնացել ծրագրի խիստ կրճատման հետևանքով, ինչը նշան էր այն բանի, որ Ուկրաինայի հարցով աճող լարվածության պատճառով խախտվել են անգամ սովորական դիվանագիտական արարողակարգերը՝ սառեցնելով հարաբերությունները Մոսկվայի և Բրյուսելի միջև, փոքր-ինչ խաթարելով Պուտինի իմիջը՝ որպես առաջնորդի, որը կարող է իր օգտին շրջել ցանկացած հակամարտություն, անգամ՝ սիրիական ճգնաժամը»,-գրում է հոդվածագիր Էնդրյու Հիգինսը։

Այն ժամանակ, երբ ռուս առաջնորդը հյուրընկալվում էր ԵՄ-ի գագաթնաժողովին, որը տևեց ընդամենը 3 ժամ՝ սովորական երկօրյայի փոխարեն, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը՝ Կրեմլի քաղաքականության աջակիցն Ուկրաինայում, աստիճանաբար ավելի անվստահ էր դառնում անկարգությունների ֆոնին։ Նիկոլայ Ազարովը՝ Ուկրաինայի վարչապետն ու Յանուկովիչի դաշնակիցը, երեկ հրաժարական տվեց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել