Footsport.am-ը գրում է.
Օրերս Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ավարտված Tata Steel Chess մրցաշարի վերաբերյալ իր տպավորություններն է հայտնել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը: Պատմելով մրցաշարի մասին` ռուս գրոսմայստերը նշում է. «Վերջին օրերին ուժեղ քամու ուղեկցությամբ անձրևային եղանակ էր, և մրցավայր հասնելն այնքան էլ դյուրին չէր: Եվ այդ հարցում Արոնյանը հայտնվել էր արտոնյալ վիճակում: Մրցաշարի վերջին օրերին սեփական «Մերսեդեսով» Արոնյանին տեղափոխում էր նրա երկրպագուներից մեկը: Իսկ մեքենայի վրա նա գրել էր` «Լևոն Արոնյան»:
Ընդհանրապես, յուրաքանչյուր մրցաշարում ներկա են Լևոնի հայրենակից հայ երկրպագուները, որոնք նրան աջակցում են, ինչն Արոնյանին լրացուցիչ ուժ է հաղորդում»: Ռուս գրոսմայստերը տվել է նաև Արոնյանի խաղի վերաբերյալ իր գնահատականը. «Լևոնը ցուցադրեց ֆանտաստիկ խաղ: Հնարավոր է` որոշ պարտիաներում նրա բախտը բերեց, սակայն ընդհանուր առմամբ, նա ամեն ինչ արեց հաղթելու համար, և այդ պատճառով` նրա գերազանց խաղը չի կարելի պայմանավորել միայն մարզական բախտի գործոնով: Այդ մրցաշարը նրա կարիերայում լավագույններից է: Նույնիսկ Վան Վելիից կրած պարտությունը այն չի դարձնում պակաս ֆանտաստիկ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ