Ժամանակակից գեղանկարիչներից այսօր կանդրադառնանք Ջորջ Ցուիին, ով ծնվել է Հոնկոնգում ու 60-ականներին տեղափոխվել ԱՄՆ, Նյու-Յորք: Ցուին սովորել է Նյու-Յորքի արվեստի դպրոցում: Աշխատելով NBC հեռուստաընկերության համար՝ Ցուին իր աշխատանքի համար 1997թ.-ին արժանացել Էմմի մրցանակի՝ որպես տարվա լավագույն արվեստագետ: Դասական ռոմանտիզմի ոճով ստեղծագործող Ցուիի աշխատանքներում կարելի նկատել չինական մոտիվներով էկզոտիկ դիմանկարներ: Ցուին նկարում է ինչպես կտավի, այնպես էլ փայտի վրա: Նրա յուրահատուկ աշխատանքները կարող եք դիտել ստորև:



Հիշեցնենք, որ նախորդ անգամ անդրադարձել էինք հայ տաղանդավոր նկարիչ Մովսես Պողոսյանի յուրահատուկ աշխատանքներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: