Երեկ Նաիրա Զոհրաբյանը ոմանց ցույց տվեց, որ միջազգային ամբիոները ոչ թե աբիժնիկավարի ներքին խնդիրները բարձրացնելու համար են, այլ ազգի արտաքին խնդիրներին անդրադառնալու: 

Զոհրաբյանը երեկ ԵԽԽՎ-ում բարձրացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, Ռամիլ Սաֆարովին է մի լավ դնգստել, ու, իհարկե, բարձրացրել է հայ ռազմագերու հարցը: 

Էսքանից հետո ո՞նց կարելի է էս կնոջը չգովալ: Նաիրա Զոհրաբյանը ապացուցեց, որ միջազգային ամբիոներում կուսակցական պատկանելիությունը, ներքին քաղաքական խնդիրները ու իշխանության հետ հարաբերությունները դեր չեն խաղում ու հստակ ցույց տվեց, որ միջազգային հարթակները պետք է միմիայն օգտագործվեն ի նպաստ ՀՀ-ի արտաքին խնդիրների լուծմանը:

Հ.Գ. Հուսանք՝ հայրենասեր ու հայրենիքի համար կյանք տվող հայտնի ու անհայտ ՀԿ-ների ներկայացուցիչները շատ ջերմ կդիմավորեն Նաիրային օդանավակայանում, քանի որ ի տարբերություն ոմանց, նա իրականում դրան արժանի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել