«Սահմանին զինվոր է զոհվել» վերնագրով գրառումը լայք անելու իմաստն ո՞վ կարա բացատրի: Արա, ի՞նչն եք լայք անում:
Իբր տեսանք, կարդացինք: Գոնե գիտեք՝ Like ինչ ա նշանակում, որ տենց կպել եք էդ անտեր լայքի կնոպկին:
Լրիվ լայքամոլ են դառել, մի բան դնում են, սպասում են լայքվի, չես լայքում, նեղանում են, մի բան տեսնում են, վռազ ուզում են լայքել:
Արա զինվոր ա մահացել, ու դուք դրա մասին գրառո՞ւմն եք լայքում:
Խելքի էկեք:
Լրագրողներ ջան, նյութը պետք ա ոչ թե Ֆեյսբուքում տարածել, այլ Եվրաինստիտուտների պատերին ճպցնել, ընդեղ աշխատողների ճակատներին կպցնել, որ տեսնեն, որ չասեն «երկկողմանի ագրեսիա»:
Պետք ա ամեն տենց դեպքից հետո, ամեն օր դրանցից պատասխաններ պահանջել, թե չէ մեր պաշտպանության նախարարությունն ի՞նչ անի, որ թշնամին ստոր ու տականք ասկյարների հավաքածու ա:
Նայոմնիկ էլ դնեն սահմանին, պետք ա էլի հայ լինի, որ ոնց հարկն ա սահմանը պահի, բայց իրեն սպանեն, թե պայմանագրային զինծառայողի, նույն ցավն ա լինելու:
Պետք ա «Եվրոպացի»ներին խեղդել, պետք ա դրանց աչքը կոխել էս ամեն ինչը, իսկ սոց. ցանցերում տարածելիս այնպես անել, որ աշխարհն իմանա՝ ինչ ստոր ազգ ա մեր ոչ բարով հարևանը, ոչ թե միայն մենք իմանանք հերթական կորստի մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել